Գիտնականները նոր վարկած են առաջ քաշել համբուրվելիս աչքերը փակելու մասին

- in Հասարակություն
Canotutyun

Մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)։

Գիտնականների այդ նոր հիպոթեզը հերքում է նախկինում տրված բացատրությունը, որ աչքերը մոտ տարածության վրա ունակ չեն կենտրոնանալ։ Բրիտանացի հոգեբաններն իրենց հետազոտության արդյունքները ներկայացրել են Journal of Experimental Psychology Human Perception and Performance հանդեսում։

Փորձնական հետազոտությունն իր մեջ չի ընդգրկել համբուրվելու փորձ։ Գիտնականները կամավորներին խնդրել են էկրանի վրա փնտրել մի քանի տառեր՝ միաժամանակ նրանց աջ կամ ձախ ձեռքը ենթարկելով վիբրացիայի։

Պարզվել է, որ ուղեղի վիզուալ համակարգի համար ավելի բարդ առաջադրանքը էականորեն թուլացրել է շոշափողական գրգռիչների հանդեպ զգայունությունը։ Հետազոտության հեղինակ Սանդրա Մերֆին հայտարարել է, որ նոր բացահայտումը կարևոր է, քանի որ վթարային ազդանշանային համակարգերում ավելի հաճախ են կիրառվում շոշափելի տվյալներ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20