Գիտնականները պարզել են, թե ինչպես է անունը ազդում կյանքի տևողության վրա

- in Հասարակություն
Mard

Միչիգանի համալսարանի գիտնականները վերլուծել են 4 նահանգներում՝ Ալաբամայում, Միսուրիում, Իլինոյսում և Հյուսիսային Կարոլինայում պահպանվող մահվան վկայականները, որպեսզի պարզեն, թե 1802-1970 թվականների ընթացքում ավելի հաճախ ինչ անուններ են տվել տղաներին աֆրոամերիկյան ընտանիքներում: Դրանից հետո նրանք հետևել են ամենատարածված անունները կրողների կյանքի տևողությանը:

Ելնելով մոտ 3 միլիոն սևամորթ տղամարդկանց մահվան վկայականներից՝ գիտնականները պարզել են, որ անունը կարևոր դեր է խաղացել նրանց կյանքում: Զարմանալի է, որ աստվածաշնչյան անուններ ստացածները ապրել են ավելի երկար: Միջին հաշվով Էլայջ կամ Մովսես պատմական անունով տղամարդիկ 1 տարի ավելի են ապրել իրենց հասակակիցներից:

Փորձագետների կարծիքով՝ այդ երևույթը բացատրվում է նրանով, որ աստվածաշնչյան անունը իր կրողին թույլ է տվել հասարակության մեջ բարձր դիրք գրավել, մարդկանց դեպի իրենց տրամադրել և դրանով էլ ունենալ ավելի զարգացած սոցիալական կապեր, ինչն էլ ինքնըստինքյան լավ է անդրադառնում կյանքի մակարդակի վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20