Գյուղապետը «հավան» չի նրան. Դրախտիկ գյուղի դպրոցի տնօրեն չունենալու ոդիսականը

- in Կրթություն
Dproc

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրություն է տարածել, որով ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը տնօրեն չունենալու մասին:

«Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետև երկար ժամանակ է դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք. Ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետև, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում: Առաջին թեկնածուն այդ գյուղում միակ հավաստագիր ունեցող ուսուցիչն էր, ով անցյալ տարի այդպես էլ չընտրվեց, հետո մեկ այլ թեկնածուի ուղարկեցին հավաստագրման քննության, ով մի քանի անգամ չհաջողելուց հետո, վերջապես ստացավ հավաստագիր ու մասնակցեց դպրոցի կառավարման խորհրդի հայտարարած մրցույթին, որը տեղի է ունեցել մարտի 29-ին ու լինելով միակ թեկնածուն, չի ընտրվել, որովհետև գյուղապետը ասացեք խնդրեմ, <հավան> չի նրան:

Լավ, իսկ գյուղի բնակիչները, որոնցից երկուսն անպայման կառավարման խորհրդի անդամ են, ինչո՞ւ չեն մտահոգվում, թե ո՞վ է վերջապես լինելու իրենց երեխաների կրթության կազմակերպողը, ինչո՞ւ են գյուղապետի քմահաճույքով առաջնորդվում, ինչո՞ւ չեն պահանջում դպրոցի տնօրենի պաշտոնում ունենալ այն մանկավարժին, ում ամենաշատն են ընդունում ու սիրում իրենց երեխաները:

Ընդհանրապես չեմ հասկանում Դրախտիկ գյուղի ծնողների անտարբերությունն իրենց երեխաների կրթության նկատմամբ:

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20