Գոռ Վարդանյանը դատարան չի գնում, գնում է նկարահանման

- in Իրավունք
dat

Ինչպես հայտնի է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին դատարան բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ վերջինս չի ներկայանում դատական նիստերին:

Մամուլում գրվեց, որ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գոռ Վարդանյանն ու նրա փաստաբանը գտնվում են վատառողջ վիճակում:

Այսօր, երբ զանգահարեցինք Գոռ Վարդանյանին, վերջինս ասաց, թե հիվանդ է, բժիշկի մոտ է և, խոստանալով պատասխանել մեր հարցերին, խնդրեց ավելի ուշ զանգել իրեն: Ավելի ուշ, սակայն, նրա հեռախոսին պատասխանեց նրա եղբայրը ներկայացած Հայկ Վարդանյանը, ասելով, որ Գոռ Վարդանյանը չի կարող պատասխանել, քանի որ նկարահանման է:
Ստացվում է՝ Գոռ Վարդանյանը նկարահանման կարողանում է գնալ, իսկ դատարան՝ ոչ:

Նշենք, որ դերասան Գոռ Վարդանյանի դեմ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանք է ներկայացվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ քրեական հեղինակություն «Թևոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը Գոռ Վարդանյանի ֆեդերացիայի անդամ է:

Գոռ Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20