Գևորգ Կոստանյանը «հաղթեց» Արփինե Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Arpine Hovhannisyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ ստորագրած որոշմամբ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Դավիթ Մելքոնյանի նշանակումը ներիշխանական խմորումների առիթ է դարձել:

Ըստ լուրերի՝ արդարադատության փոխնախարարի նշանակման շուրջ ՀՀ գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության ղեկավարության միջև ներքին մրցավազք է սկսված եղել: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկացել է, որ այդ պաշտոնում իր թիմակիցը նշանակվի: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ իր հերթին ցանկացել է, որ փոխնախարարը լինի իր վստահելիներից մեկը:

Ի վերջո, «հաղթել» է Կոստանյանը, քանի որ նորանշանակ փոխնախարարը մինչ այս աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20