Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 3 զոհ, որոնցից մեկը պայմանագրային զինծառայող

- in Հասարակություն
vtar

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Opel մակնիշի 34 ՏF 796 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ Նիզանի-Սայաթ Նովա գյուղերի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, այնուհետև շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 19-ամյա Արսեն Հովսեփյանը և 23-ամյա Սարգիս Բադալյանը տեղում մահացել են, իսկ 21-ամյա Լևոն Հովսեփյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորին օգնության են հասել քաղաքացիները և հենց վերջիններս էլ նրան տեղափոխել են հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենայից դուրս հայտնաբերված դիերը պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենան:

Դեպքի վայրում հավաքվածները shamshyan.com-ին ասել են, որ մահացածներից Ս. Բադալյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող և 1 օր էր՝ որպես օրինապահ ծառայող, օրինականորեն գտնվում էր արձակուրդում: Իսկ Ա. և Լ. Հովսեփյանները հարազատ եղբայրներ են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20