ԴԱԻՇ-ը հրապարակել է նոր տեսանյութ՝ Ռուսաստանին ուղղված սպառնալիքներով

DAISH

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ծայրահեղականներին աջակցող ռեսուրսներում տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Ռուսաստանում նոր ահաբեկչություններ իրականացնել:

Տեսանյութի սկզբում ցուցադրվում են Դաղստանում ահաբեկիչ մահապարտի կողմից մեքենայի պայթեցման կադրերը. ԴԱԻՇ-ը ստանձնել է այդ ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվել են երկու ոստիկաններ: Ահաբեկիչները հավելել են, որ իրենք ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զինվորներն են: Նրանք ռուսերեն են խոսել:

Տեսանյութում նաև ցուցադրվել է իբր ռուսական հատուկ ծառայությունների գործակալի մահապատիժը, ինչի վերաբերյալ, այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկատվություն չկա:

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքայի բնակիչները ապստամբել են զինյալների դեմ և քաղաքի մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրոշները:

Ականատեսների խոսքերով՝ Սիրիայի պետական դրոշները հայտնվել են Ռաքայի հինգ թաղամասերում, ինչից հետո երկու թաղամասերի բնակիչները զանգվածային ցույցի են դուրս եկել՝ հաջակցություն սիրիական բանակի:

Ցույցը սկսվելուց հետո ցուցարարների և զինյալների միջև դաժան մարտեր են ընթացել. արդյունքում Ռաքայի բնակիչներին հաջողվել է ոչնչացնել ԴԱԻՇ-ի մեծ թվով ահաբեկիչների:

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները երեխաներին դաժանության են վարժեցնում, որպեսզի նրանցից ահաբեկիչների նոր սերունդ աճեցնեն՝ ասվում է ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծված փորձագիտական զեկույցում:

Ինչպես նշվում է «ԴԱԻՇ-ի երեխաները» զեկույցում, որը պատրաստվել է բրիտանական Quilliam հիմնադրամի և կանադական Ռոմեո Դալլերի իրավապաշտպան կենտրոնի կողմից, գրոհայինները երեխաներին ստիպում են ականատես լինել սպանությունների և ֆուտբոլ խաղալ կտրված գլուխներով:

Հետազոտության համաձայն՝ հենց երեխաները և անչափահասներն են համարվում լավագույն մարտիկներ, քանի որ նրանց վաղ հասակից են վարժեցնում բռնության:

ԴԱԻՇ-ի ճամբարներում երեխաների մարզումները հաճախ են ցուցադրվում խմբավորման տեսահոլովակներում, որոնցում երևում է, թե ինչպես են երեխաները ավագ զինյալների հրամանով սպանում մարդկանց:

Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ ԴԱԻՇ-ի զինյալներն արդեն մինչև 15 տարեկան մոտ հազար երեխա են առևանգել և նրանցից շատերին ուղարկել իրենց դպրոցներ, որտեղ նրանց սովորեցնում են Արևմուտքի դեմ «սրբազան պատերազմ» վարելու մեթոդները:

Իրավապաշտպանները նաև նշում են, որ այն երեխաները, ովքեր չեն ուզում ծառայել զինյալներին, ենթարկվում են կտտանքների և բռնաբարության:

ԴԱԻՇ-ի մոտ 200 գրոհայիններ անցել են Սիրիայի Ռաքա քաղաքի բնակիչների կողմը, ովքեր ապստամբել են ահաբեկչական խմբավորման դեմ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԴԱԻՇ-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքայի բնակիչները ապստամբել են գրոհայինների դեմ և քաղաքի մի քանի թաղամասերում կախել Սիրիայի պետական դրոշները:

«ԴԱԻՇ-ի մոտ 200 գրոհային անցել են Ռաքայի բնակիչների կողմը, ինչն ահաբեկիչներին ստիպել է քաղաք մուտքի մոտ բլոկպոստեր կազմակերպել»,- հայտնում է գործակալությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20