ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պետք է ոչնչացվեն նաև ռազմական ճանապարհով

- in Կարծիք
DAISH

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պետք է ոչնչացվեն, այդ թվում՝ ռազմական ճանապարհով: Այս հայտարարությունն է արել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին:

«Մենք պետք է արձագանքենք: Բնականաբար ոչնչացնելով նրանց (նաև ռազմական ճանապարհով, որտեղ դա անհրաժեշտ է և հնարավոր): Սակայն, պատերազմ վարում են անկախ պետությունները, իսկ ահաբեկչությամբ զբաղվում են վտանգավոր և դաժան խմբավորումները, որոնք արժանի չեն անկախ պետություններ կոչվելու: Նրանք ուզում են, որ իրենց «Իսլամական պետություն» կոչեն, սակայն մենք նրանց անվանում ենք ԴԱԻՇ»,- ասել է Ռենցին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20