ԴԱՀԿ-ը անցել է երաժշտական գործիքների վաճառքին. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Mihran Poghosyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հուշանվերներ վաճառելուց հետո հիմա էլ անցել է երաժշտական գործիքների վաճառքին։

Օրինակ՝ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել դաշնամուր «Շրյոդեր», որի գինը 120 հազար դրամ։ Ի դեպ, ԴԱՀԿ-ն ազնվորեն զգուշացնում Է, որ աճուրդի հանված դաշնամուրը հնամաշ Է, իսկ ստեղնաշարի որոշ մասերը պոկված են ու մաշված։ Այսինքն՝ այս աճուրդն առավել կհետաքրքրի հին առարկաների սիրահար մարդկանց։

Ի դեպ, դաշնամուրի աճուրդի ժամկետի ավարտին մնացել Է ընդամենը մեկ օր, և երեկվա դրությամբ գնային առաջարկներ դեռևս չկային։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20