Դավիթ Հարությունյանը ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակման վերաբերյալ պատրաստ է ցանկացած առաջարկի

- in Մամուլ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ընտրական օրենսգրքի նախագծով սահմանված ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման վերաբերյալ պատրաստ է քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ:

Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, Դավիթ Հարությունյանը նշ եց, որ այդ հարցի վերաբերյալ ինքն ավելի շատ հակված է քննարկել պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը:

«Պարոն Քոքոբելյանն ընտրական օրենսգրքի առաջին նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրիր առաջարկ էր արել՝ կապված ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակման հետ: Նա առաջարկեց քննարկել տարբերակը, որ, եթե լրագրողը կարողանում է ապացույցներ ներկայացնել, որ ինչ-որ ժամանակահատված աշխատել ու շարունակում է աշխատել որևէ լրատվամիջոցում, այդ դեպքում կկարողանա ազատ մուտք գործել ընտրատեղամաս: Ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր առաջարկ է, որը կարելի է քննարկել: Բայց ես հաստատում եմ, որ այս հարցով պատրաստ եմ քննարկել ցանկացած այլ կառուցողակ ան առաջարկ: Դիտորդների թվի սահմանափակման առումով մենք դեռ լուծումներ չենք գտել: Ես նաև այսօր կցանկանայի այդ մասով առաջարկներ լսել, որոնք կարող ենք քննարկման առարկա դարձնել»,- նշեց Հարությունյանը:

Նա հստակեցրեց, որ լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումն ամրագրված է լրագրողի կամ դիտորդի անվան տակ կուսակցությունների վստահված անձանց մուտքը ընտրական տեղամասեր բացառելու համար: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք մեխանիզմներ գտնել, որպեսզի ընտրատեղամասերում բացառենք կուսակցությունների վստահված անձանց մուտքը լրագրողի կամ դիտորդի անվան տակ»,- եզրափակեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20