Դավութօղլուն առաջարկել է վերացնել բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը

- in Իրավունք

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն առաջարկել է բոլոր պատգամավորներին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Քանի որ մեզ մարտահրավեր են նետել, ես նույնպես նետում եմ մարտահրավեր։ Եթե դիտարկենք պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին բոլոր դիմումները, ապա դա կտևի 4-5 ամիս։

Եկեք Սահմանադրությունում հավելենք ժամանակավոր ուղղում, որը չեղյալ կհայտարարեր բոլոր կուսակցությունների համար պատգամավորական անձեռնմխելիությունը։

Թող իրենց գործողությունների համար պատասխան տան խորհրդարանական բոլոր կուսակցությունների պատգամավորները։ Մեր կուսակցությունը մշտապես պատրաստ է պատասխան տալ։ Սպասում եմ կուսակցությունների պատասխանին»,- ասել է նա։

Օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանին էր ներկայացվել ԺԴԿ հինգ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դիմումը։ Խոսքը ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի, Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքջյուի, Անկարայից ընտրված պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերի, Հաքքարիից ընտրված պատգամավոր Սելմա Ըրմաքի մասին է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20