Դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը կես միլիոն դրամ վճարել Լևոն Բարսեղյանին

- in Ով ով է ...
Levon Barsegyan

Հայաստանի արդարադատության համակարգում աննախադեպ որոշում է կայացվել՝ դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը կես միլիոն դրամ վճարել՝ ակտիվիստին ապօրինի ազատությունից զրկելու համար, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի կայքը:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել հինգ տարի առաջ, երբ բողոքի ցույցի էր դուրս եկել Անկախության շքերթին ռուսական զորքի մասնակցության դեմ: Առանց որևէ հիմնավորման իրեն ազատազրկելու համար Բարսեղյանը պահանջել էր մեկուկես միլիոն դրամի փոխհատուցում՝ հասցված բարոյական վնասի համար։ Դատարանը հայցը մասնակի բավարարել է, Բարսեղյանը, սակայն, մտադիր է շարունակել պայքարն ու բողոքարկել որոշումը։

«Դատարանը գտել էր, որ մոտավորապես 300 հազար դրամ փոխհատուցելու է դատական ծախսերը, 200 հազար դրամի չափով էլ բարոյական վնասն է փոխհատուցելու, ինչը մեր պահանջածից շոշափելիորեն ցածր է։ Եվ որոշել եմ, որ վճիռը բողոքարկելու եմ Վերաքննիչ դատարանում, եթե մեր ուզածը չեղավ՝ Վճռաբեկ, եթե էլի մեր ուզածը չեղավ՝ հասնելու ենք Եվրադատարան, ու ոստիկանությունը այդ գումարը վճարելու է»,- ասաց Բարսեղյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20