Դոնի Ռոստովի օդանավակայանն ավիաաղետից հետո ուղարկել է առաջին մարդատար չվերթերը, այդ թվում՝ Երևան

Zvartnoc odanavakayan

Դոնի Ռոստովի օդանավակայանն առաջին մարդատար չվերթերն Է ուղարկել լույս մարտի 19-ի գիշերը FlyDubai ավիաընկերության Boeing-737-800 ինքնաթիռի կործանումից հետո: «Դոնավիա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ և Երևան: Այդ մասին հայտնել Է ընկերության մամուլի քարտուղար Իննա Չուռլյաևան:

«Մեկնել են «Դոնավիա»-ի առաջին երկու չվերթերը. առաջինը՝ «Պուլկովո»՝ Սանկտ Պետերբուրգ՝ 82 ուղևորներով, երկրորդը՝ Երևան՝ 98 ուղևորներով»,- նշել Է Չուռլյաևան:

Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ավարտել են բոլոր աշխատանքները Դոնի Ռոստովի օդանավակայանում: Գերատեսչության փոխղեկավար Լեոնիդ Բելյաևն ասել Է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանն անցել Է աշխատանքի սովորական ռեժիմի: «Այժմ ուղևորները կարող են ժամանել օդանավակայան, գրանցվել և սահմանված կարգով մեկնել իրենց անհրաժեշտ վայրը»,-հավելել Է Բելյաևը:

Մարտի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 9:25-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում առաջինը վայրԷջք Է կատարել Ռուսաստանի ԱԻՆ-ի ԱՆ-148 ինքնաթիռը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20