Եթե երեխայի ծննդյան վկայականը ստացել եք արտասահմանում

orensgirq

Եթե Ձեր երեխայի ծննդյան վկայականը ստացել եք արտասահմանում, ապա դուք կարող եք ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստ այդ փաստաթուղթը ստորև սահմանված կարգով ներկայացնելու դեպքում։

iravaban.net. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանված է.

Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի և ստորև նշված դեպքի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20