Եթե Ձեր եկամտի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը

dzerq

iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝

1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.

2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (այսուհետ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում).

3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ սույն մասի 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար:

Միևնույն ժամանակ վերը նշված վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել՝ ամսական՝

ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 500 000 դրամը, իսկ եթե գերազանցում է, ապա`

բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 500 000 դրամը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20