Եկամուտների ավելացումը մարդկանց չի դարձնում ավելի երջանիկ

Dolar

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ընդունված է համարել, որ երջանկության համար պահանջվում են մեծ փողեր։ Սակայն 18.000 կամավորի նկատմամբ անցկացված իննամյա դիտարկումները ցույց են տվել, որ եկամտի ավելացումը չի ազդում կյանքից հաճույք ստանալու մակարդակի վրա։

Այսինքն, աշխատավարձի աճը մարդկանց չի դարձրել ավելի երջանիկ։ Այդ մասին հայտարարել են Սթիռլինգի համալսարանի աշխատակիցները։ Փոխարենն ազդում է եկամտի կորուստը, սակայն դա կարևոր է միայն բարեխիղճ մարդկանց համար։

Հոգեբանները բարեխղճությունը հաճախ են կապում արդյունավետ աշխատանքի ու կյանքի կազմակերպվածության հետ։ Գիտնականներն ընդգծում են, որ կյանքից հաճույք ստանալու մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է հրաժարվել «փողը երջանկության երաշխիք է» դիրքորոշումից։

Իրականում երջանկության ցուցանիշի մեծացմանը նպաստում են ընկերների ու մերձավորների հետ անցկացրած ժամանակը, ֆիզիկական ու հոգեկան առողջության հանդեպ հոգատար վերաբերմունքը, ինքդ քեզ հասկանալը, ինքնազարգանալը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.