Եղանակային կախվածություն. պատճառները, տեսակներն ու պայքարի միջոցները

- in Հասարակություն
Exanak

Ցանկացած օրգանիզմ արձագանքում է ջերմաստիճանի փոփոխություններին կամ մոտեցող մագնիսական փոթորիկներին: Սակայն առողջ մարդու դեպքում աշխատում է պաշտպանական համակարգը. փոխվում է ֆերմենտների ակտիվությունը, արյան մակարդելիությունը, վերակառուցվում է հորմոնալ ֆոնը:

Դա տեղի է ունենում այնքան արագ, որ նա բոլորովին չի զգում անհարմարություն: Սակայն եթե մարդու օրգանիզմը թույլ է, նրա պաշտպանական ռեակցիան դանդաղում է, և նա ամբողջովին զգում է եղանակի փոփոխության հետ կապված բոլոր տհաճ նշանները:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եղանակային կախվածությամբ տառապում է 100 հոգուց 75-ը, ընդ որում՝ մեծ մասը քաղաքի բնակիչներ՝ ենթակա քրոնիկ հիվանդությունների՝ հիպերտոնիա, վեգետատիվ-անոթային դիստոնիա, սրտային պաթոլոգիաներ, նաև լուրջ վնասվածքներ: Իմունիտետը կենտրոնական դեր ունի եղանակային պայմաններին հարմարվելու օրգանիզմի կարողության հարցում, այդ պատճառով մեծամասամբ այդ կախվածությամբ տառապում են տարեց մարդիկ, որոնց իմունիտետը թույլ է տարիքի պատճառով:

Օրգանիզմի վիճակից կախված՝ կարելի է առանձնացնել եղանակին արձագանքելու 3 տիպ:

1. Եղանակային զգայունություն: Եղանակի փոփոխության հետ առաջ է գալիս քնկոտություն և դող, թուլություն մարմնում և թեթև գլխացավ, դյուրագրգռություն և անքնություն: Այդ շրջանում ուշադրության կենտրոնացումը և աշխատունակությունը թույլ են: Այդ վիճակը, որպես կանոն, առաջանում է ցածր իմունիտետի ֆոնին:

2. Եղանակային կախվածություն: Եղանակի փոփոխման դեպքում այդպիսի մարդկանց մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, տանջում են միգրենները, հաճախակիանում է զարկերակը, սկսում է տատանվել ճնշումը, առաջանում է գլխապտույտ և անտանելի բութ ցավ օրգանիզմում: Աշխատունակությունն այդ շրջանում գործնականում զրոյական է: Այդ վիճակը կապված է քրոնիկական հիվանդությունների և մարմնի վնասվածքների հետ:

3. Եղանակային նևրոզ: Սա նևրոտիկ խանգարում է, որի դեպքում մարդը եղանակի փոփոխության շրջանում պարզապես իրեն ծրագրավորում է հիստերիկ վիճակի: Այն ուղեկցվում է զարկերակի հաճախությամբ, ճնշման բարձրացմամբ, հոդացավով և այլ տհաճ նշաններով:

Եղանակային զգայունության դեմ պայքարելու համար պետք է կատարել ֆիզիկական վարժություններ, ճիշտ սնվել, պահպանել խմելու ռեժիմը, հրաժարվել հեռու ուղևորություններից ու թռիչքներից, խուսափել ծխելուց և սպիրտային խմիչքներից, լավ քնել, հետևել եղանակի փոփոխություններին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20