Եղիսաբեթ II-ի և պանդայի արխիվային տեսանյութը շփոթեցրել է սոցցանցերի օգտատերերին

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի և «խորհրդավոր» պանդայի արխիվային տեսանյութը շփոթեցրել է սոցցանցերի օգտատերերին: Daily Express-ի հաղորդմամբ՝ խոսքը «Մեր թագուհին 90-ում» հաղորդման հատվածի մասին է, որը ցուցադրվել է ITV-ի եթերում:

Այդ սև-սպիտակ դրվագում կարելի է տեսնել, թե ինչպես է պանդան գերմանական հովվաշան հետևից վազում ապագա միապետի և թագավորական ընտանիքի այլ անդամների մոտ:

Իրենց շփոթմունքն օգտատերերը հայտնել են սոցցանցերում: «Թագուհին տնային պանդա՞ է ունեցել»,- գրել է օգտատերերից մեկը: Մյուս մեկնաբանները հարցրել են՝ իսկապե՞ս իրենք այդ դրվագում պանդա են տեսել:

A panda and dog playing near the Queen

Panda chasing an Alsatian

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20