Եղվարդ-Երևան ճանապարհին ավտոբուս է այրվել

- in Հասարակություն
Hrdeh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 18-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է չշահագործվող ավտոբուս: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.07-ին, մարվել՝ 14.15-ին:

Այրվել է Ս. Ե.-ին պատկանող չշահագործվող “ԼԱԶ” մակնիշի ավտոբուսի 13 նստատեղ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20