ԵՄ առաջնորդները «ծախել են հոգիները»՝ հանուն Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի

- in Կեղտոտ լվացք
em

ԵՄ քաղաքական առաջնորդները բառացիորեն «ծախեցին հոգիները»՝ հանուն միգրացիոն հարցով Թուրքիայի հետ «վանող» և միաժամանակ «բավական թույլ» համաձայնագիր կնքելու հնարավորության: 

Financial Times. Բրյուսելի գործարքն Անկարայի հետ անվանվում է «թերևս ամենավանողը» այն ամենից, ինչ վերջերս տեղի է ունեցել քաղաքականության մեջ: Այդ օրը ԵՄ-ն ոչ միայն ծախեց իր հոգին, այլև իրականում բավական թույլ գործարք կնքեց:

Հաղորդվում է, որ փաստաթուղթը, որը հազիվ թե համապատասխանում է Ժնևյան կոնվենցիային և միջազգային իրավունքի նորմերին, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի դատարանում: Բայց նույնիսկ եթե համաձայնագիրն օրինական ճանաչվի, կասկածելի է, որ այն կհաջողվի իրագործել: Արդյո՞ք ԵՄ-ն այդ դեպքում կհրաժարվի՞ Անկարային տված իր խոստումներից:

Սակայն Թուրքիայի հետ գործարքն ամեն դեպքում չի կարողանա լրջորեն թուլացնել ճնշումը Եվրոպայի վրա՝ փախստականների թվի շարունակվող աճի պատճառով: Ուստի դրա պրակտիկ արժեքը ձգտում է զրոյի, իսկ Անկարայի մեծաթիվ առավելությունները, այդ թվում՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը միայն կնպաստեն միության հետագա բեկորացմանը:

Ցանկացածը, ում համար թանկ են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, կատի այդ գործարքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20