ԵՄ-Թուրքիա համաձայնությունը վտանգված է

- in Մամուլ
Migracia

Փախստականների հետ կապված ճգնաժամը լուծելու նպատակով Թուրքիայի և Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնությունը վտանգված է: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը:

Դրա համար որպես հիմնավորում թերթը նշում է Անկարայի կողմից Բրյուսելին «շանտաժի ենթարկելու» պնդումները և փախստականներին Գերմանիայից Թուրքիա ուղարկելու հետ կապված օրենսդրական անհանգստությունները:

Թերթը գրում է, որ համաձյանգրին վետո դնելու սպառնալիքով հանդես է եկել Կիպրոսի Հանրապետությունը: Ֆրանսիան եւ Չեխիայի Հնարապետությունը Թուրքիային մեղադրել են «Եվրոպային շանտաժի ենթարկելու» մեջ, Եվրոպայի որոշ ղեկավարներ էլ համաձյանգիրն «ապօրինի» են անվանել:

Refirm եվրոպական կենտրոնի փախստականների գծով մասնագետ Կամինո Մորտեզա-Մարտինեսը փախստականների վերադարձի հետ կապված ԵՄ-Թուրքիա համաձայնության գնահատականում ասել է. «Այս համաձայնագիրը ստորագրելուց առաջ բավականաչափ չի քննարկվել: Կողմերը համաձայնագրի հեռեւանքների պայմանների մասին սկսել են մտածել այն հրապարակելուց հետո: Այնինչ, կարճ ժամանակում լուծման կարիք ունեցող մեծ թվով հարցեր կան»:

Եվրահանձնաժողովի (ԵՄ) նախագահ Դոնալդ Տուսկը հինգշաբթի սկսվող ԵՄ գագաթաժողովից առաջ երեկ շփումներ է ունեցել Նիկոսիայում եւ Անկարայում: Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը ուժի մեջ կարող է մտնել միայն ԵՄ անդամ 28 երկրների և միության բոլոր կառույցների կողմից վավերացվելուց հետո:
Նշենք, որ Թուրքիայի տարածքով ապօրինի ճանապարհներով ԵՄ անցած փախստականներին հետ վերցնելու դիմաց Անկարան Բրյուսելից պահանջել է 6 մլրդ եվրո գումար վճարելու և իր քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքն ազատականացնելու պահանջներ է ներկայացրել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20