ԵՄ-ն Թուրքիայի հետ պետք է պահպանի բաց և արդյունավետ հարաբերություններ

- in Միջազգային

ԵՄ-ն Թուրքիայի հետ պետք է պահպանի «ուղիղ, բաց և արդյունավետ հարաբերություններ»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ժամանելով ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին:

Նա նշել է, որ «միգրացիոն ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակին պատասխանը պետք է լինի համաեվրոպական»:

«Տվյալ համագործակցությունը ենթադրում է Թուրքիային օգնության ցուցաբերում, քանի որ երկիրն իր տարածքում ընդունում է 2,6 մլն ներգաղթյալի: Բայց միաժամանակ Թուրքիան պետք է պարտավորություններ ստանձնի փոխադրողների դեմ պայքարի գործում: Նա նաև պետք է համաձայնվի հետ ընդունել ներգաղթյալների մի մասին, որոնք իր տարածքից ժամանել են Եվրոպա»,- ասել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը ընդգծել է «Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանին, այսինքն՝ Էգեյան ծովում անվտանգության ապահովման» կարևորությունը: «Հենց այդ նպատակով են հիմա այնտեղ գտնվում ՆԱՏՕ-ի նավերը՝ կանխելու հենց փախստականների համար վտանգավոր փոխադրումները»,- նշել է Օլանդը:

Նա հայտնել է, որ ներկայիս գագաթնաժողովը կվերաբերի նաև Հունաստանին օգնությանը, «քանի որ այն ներկայումս ԵՄ արտաքին սահմանի մաս է և տեղավորում է ներգաղթյալներին: Բալկանյան ուղու փակվելուց հետո հենց այդ երկրով կանցնի փախստականների հիմնական հոսքը»:

«Հունաստան ներգաղթյալների ժամանումից խուսափելու համար մենք պետք է տվյալ հարցում համագործակցենք Թուրքիայի հետ: Այդպիսին է խոսքով այդ պարզ ծրագիրը, որը բավական դժվար է իրագործել գործով՝ արտաքին սահմանների անվտանգության ապահովում, Թուրքիայի հետ համագործակցություն և համերաշխություն Հունաստանի հետ: Հենց այս դիրքորոշումը կպաշտպանի Ֆրանսիան գագաթնաժողովին»,- նշել է Օլանդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20