Եվրոպա, հիշիր, որ դու մահկանացու ես

- in Հրապարակ
em

Հին Հռոմում ռազմակառքի վրա կայսրի թիկունքում կանգնում էր ստրուկը: Փայլում էր ոսկին, ժողովուրդը ցնծում էր, իսկ ստրուկը պետք է կայսրի ականջին շշնջար. «Հիշի՛ր, որ դու մահկանացու ես»:

Բոլորովին էլ հիմար գաղափար չէ: Մենք համակված ենք սեփական անգերազանցելիության զգացումով և այն մտայնությամբ, որ մեր հաղթանակները հավերժ են: Ընդամենը չորս տարի է անցել այն բանից հետո, երբ ԵՄ-ն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «վեց տասնամյակ շարունակ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար»: Այն ժամանակ այդպես էլ կար:

Թուրքիան գնալով մոտենում է ԵՄ-ին

Եվրոպայի առաջնորդները չորեքշաբթի օրը հավաքվեցին Բրյուսելում, և նրանցից ոչ ոք մրցանակ չի ստանա: Հանդիպման թեման Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունն էր՝ ԵՄ-ի սահմանները փակելու վերաբերյալ փախստականներին ծովի մյուս ափում պահելու նպատակով: Փոխարենը Թուրքիան դրամական միջոցներ կստանա և ԵՄ-ի հետ սերտ համագործակցություն, իսկ ապագայում նաև անդամակցութուն:

ԵԽ նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը ներկայացրել է Թուրքիայի հետ համագործակցության վեց սկզբունքները, որոնցից առաջինը եվրոպական և միջազգային օրենքների պահպանումն է: Թիմերմանսը խոստացել է, որ ոչ մի «ինքնակամ հայրենադարձություն» չի լինի, սակայն գաղտնիքը նրանում է, որ Թուրքիան համարվում է «անվտանգ երրորդ կողմ», իսկ դա այդպես չէ:

Անկանխատեսելի նախագահը

Ենթադրենք՝ Թուրքիա հետ ուղարկված յուրաքանչյուր փախստականի դիմաց Եվրոպա Թուքիայից կուղարկվի մեկ փախստական: Արդյոք կաշխատի՞ այս սկզբունքը. առայժմ փախստականների տեղաբաշխումը եվրոպական երկրների միջև դժվարություններ է հարուցում:

Թուրքիայի անկանխատեսելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկեց փոխել ահաբեկչության բնորոշումը այնպես, որ այն ներառի մարդու իրավունքների պաշտպաններին, դիվանագետներին և լրագրողներին: «Ոչ միայն նա է ահաբեկիչ, ով սեղմում է ձգանը, այլև նրանք, ովքեր տալիս են այդ հնարավորությունը»,- հայտարարել է նա:

Էրդողանը նաև ցանկանում է չեղարկել խորհրդարանի քուրդ պատգամավորների անձեռնմխելիությունը: Պարզ ասած՝ դա Թուքիան տոտալիտար պետություն դարձնելու ևս մեկ քայլ է. ողջ ընդդիմությանը կարելի է կոչել ահաբեկիչներ և համապատասխան վերաբերմունք ցույց տալ:

Բոլորովին էլ ոչ առաջվա պես

Ներկա պահին Եվրոպայի քաղաքականությունը բավականին հեռու է «աշխարհի, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունից»: Եվրոպական երկրների միջև սահմանային արգելքները ավելի ու ավելի են մեծանում:

2018թ. հունվարի 1-ին լրանում է եվրոպական նախագծի սկիզբը դրած Հռոմի պայմանագրի 60 տարին: Առաջանում է մի հարց. ի՞նչ է մնացել այն երազանքից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20