Երբ Ձեր մեքենան տարել են հատուկ տարածք. Ի՞նչ է պետք իմանալ

GAI

iravaban.net-ի փոխանցմամբ՝  տրանսպորտային միջոցի բերման ենթարկումը իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:

Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում:

Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին: Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:

Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:

Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում` ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20