Երկրի վրա կյանքը չէր կարող առաջանալ առանց մագնիսական «վահանի»

Erkir molorak

Կապա Կետ աստղի՝ Արեգակի երիտասարդ կրկնօրինակի դիտարկումները գիտնականներին հնարավորություն են տվել հասկանալու, որ կյանքը մեր մոլորակում չէր կարող առաջանալ, եթե Երկիրը ի սկզբանե չունենար մագնիսական հզոր դաշտ, որը նրան կպաշտպաներ արեգակի «սուպերբռնկումներից» ու արեգակնային քամուց։ Այս մասին նշված է Astrophysical Journal Letters պարբերականում հրապարակված հոդվածում։

Վերջին տարիներին երկրաբաններն ու հնէաբանները փորձում են հասկանալ, թե երբ է մեր մոլորակը ձեռք բերել մագնիսական հզոր «վահան», որը նրան պաշտպանում է տիեզերական ճառագայթներից ու արեգակնային քամուց, որոնք ունակ են խաթարել դրա մթնոլորտը, զրկել ջրային բոլոր պաշարներից և թույլ չտալ դրա մակերևույթին կյանքի առաջացումը։

Գործնականում անհնար է հստակ որոշել Երկրի մոտ մագնիսական դաշտի հայտնվելու ժամկետը, քանի որ այն ժամանակվա հողաշերտերը գործնականում չեն պահպանվել ընդերքում։ Միայն վերջերս երկրաբանները գտան ակնարկներ, որ մեր մոլորակում բավական ուժեղ «մագնիսական վահանը» հայտնվել է շատ վաղ՝ փաստացիորեն նրա առաջանալու ժամանակ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20