Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետի վրա

- in Կեղտոտ լվացք
Atrchanak

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ահազանգը ոստիկանություն է ստացվել ժամը 17:40-ին: Տարադրամի փոխանակման կետի մոտ կրակոցներ են արձակվել: Վիրավորներ, զոհեր չկան, ոչինչ չի հափշտակվել: Կատարվում են որոնողական աշխատանքներ կրակող անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյասնիկյան պողոտան փակ չէ»,-տեղեկացրին ոստիկանությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20