Զինված խմբի գործով կալանավորված քույրերը գրավի դիմաց ազատ կարձակվեն

- in Իրավունք
Banda

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործի շրջանակներում կալանավորված Ասյա Մկրտչյանը նույնպես գրավի դիմաց ազատ կարձակվի:

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ բավարարեց Ասյա Մկրտչյանի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանի և Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը՝ Մկրտչյանի խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Կայքի  հետ զրույցում Ասյա Մկրտչյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը ասել է, որ դատարանը գրավի չափ է սահմանել 500 հազար դրամը, որը վճարելուց հետո Մկրտչյանն ազատ կարձակվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20