ԶԼՄ-ները ներկայացրել են Բեն Լադենի կտակը

- in Հասարակություն

«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենը կտակում իր բազմամիլիոն ունեցվածքի զգալի մասն ուղղել է արմատական իսլամականների արժեքներին չհետևողների դեմ համաշխարհային ահաբեկչական պատերազմի ֆինանսավորմանը։

Այդ մասին նշված է «թիվ մեկ ահաբեկչի» անձնական փաստաթղթերում ու նամակներում։ Այդ փաստաթղթերն առգրավվել են 2011 թվականին Պակիստանում ամերիկացի հատուկջոկատայինների կողմից Բեն Լադենի ոչնչացման ժամանակ։

Արխիվը բաղկացած է 113 փաստաթղթից, որոնցից մեկն էլ այն նամակն է, որն ամերիկյան հետախուզությունը որակել է որպես Բեն Լադենի կտակ։ Բեն Լադենը կարգադրել է իր 29 միլիոն դոլար գնահատվող կարողության ճնշող մասը հատկացնել իր ազգականներին, «սրբազան պատերազմ» մղելու համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20