Էներգետիկայի նախարարությունն առաջիկայում կտեղափոխվի «պրեստիժնի» շենք. «Հրապարակ»

- in Մամուլ
Yolyan Levon

«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարարությունն առաջիկայում կտեղափոխվի կառավարության 2-րդ մասնաշենք` զբաղեցնելու կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների թափուր մնացած հարկաբաժինները:

Հանրապետության հրապարակի «պրեստիժնի» շենքը, որքան էլ պարադոքսալ, գտնվում էր շատ անմխիթար վիճակում, վերանորոգված չէր, սովետի «հոտն» էլ դեռ պատերին էր, ընդհուպ նախարարի անչափ փոքրիկ, սակայն շատ բարձր առաստաղով աշխատասենյակը:

Այդ անմխիթար սենյակում էր տարիներ շարունակ նստում վաղամեռիկ Արմեն Մովսիսյանը՝ սովետական գույներով սենյակը նրան չէր խանգարում: Իսկ Երվանդ Զախարյանն էլ չվերանորոգեց, որովհետև հեսա-հեսա պետք է տեղափոխվեին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20