Էներգետիկայի նորանշանակ նախարարի արտառոց առաջարկը «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին. «Հրապարակ»

- in Մամուլ
Yolyan Levon

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրիտի» նախկին աշխատակիցների և ՀՀ Էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի միջև մարտի 21– ին տեղի ունեցած հանդիպմանը նախարարն արտառոց առաջարկ Է արել։

Նա գործարանի նախկին աշխատակիցներին նախ հասկացրել Է, որ հույսը չդնեն կառավարության վրա, և հորդորել Է սեփական ուժերով լծվել գործարանի վերագործարկման գործին, մասնավորապես, առաջարկելով այլընտրանքային ուղիներ փնտրել կաուչուկի իրացման և օտարերկրյա ներդրողներ գտնելու հարցում։ Նա փոխել Է նախկին որոշումը և գործարանի ապագան քննող աշխատանքային խմբում ընդգրկել Է նաև 5 աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Կարեն Իսրայելյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին և Արմեն Դեմիրճյանին։ Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. Ապրիլից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20