Ընտրություններում հիմնական խաղադրույքը դրված է Երևան քաղաքի վրա

- in Մամուլ
Yntrutyun

Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո քաղաքական ուշագրավ վերադասավորումներ սկսվեցին։

Պարզվում է, մեկնարկել է նաև կուլիսային ակտիվ քննարկումների և հրահանգների շարքը։ Մեր տեղեկություններով այդ ելույթից հետո բավականին լուրջ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի միջև։ Նախագահը քաղաքապետին ասել է, որ ընտրություններում հիմնական խաղադրույքը դրված է Երևան քաղաքի վրա։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքում դժգոհողների թիվը բավականին մեծ է, և վերջիններիս խնդիրների առնչությամբ կոնկրետ քայլեր են պետք։

Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս անգամ հնարավորինս մաքուր անցկացվեն ընտրությունները, քանի որ միջագգային հանրությունն այդ ամենին ուշի ուշով հետևում է։ Թերևս, սրանով է պայմանավորված վերջին շրջանում Տարոն Մարգարյանի ակտիվ խորհրդակցությունների շարքը քաղաքապետարանի տարբեր բաժինների ներկայացուցիչների հետ։ Թե նրա այդ քայլի մեջ որքանն է իրական, որքանը PR, կերևա ընտրությունների արդյունքներից։ Իսկ առայժմ փաստ է, որ Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ է տվել զբաղվելու երևանցիների խնդիրների լուծմամբ, որպեսզի ընտրությունների ժամանակ անակնկալ չմատուցեն իշխանություններին:

«Իրատես de facto»

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20