Թբիլիսիում գաղտնալսումների և անձնական կյանքի ձայնագրությունների դեմ զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել

- in Իրավունք
Tbilisi

Շաբաթ օրը Թբիլիսիի կենտրոնում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մարդկանց անձնական կյանքի իրավունքի ապօրինի խախտման դեմ բողոք արտահայտելու համար: Նշենք, որ համացանցում հրապարակվել են ենթադրաբար քաղաքական գործիչների կյանքն արտացոլող տեսանյութեր:

Բողոքի ակցիան կազմակերպել են «Դա վերաբերում է քեզ» հասարական արշավի կազմակերպիչները: Արշավը սկսվել է 2014-ին և դրա նպատակը մեխանիզմների ստեղծումն է, որոնք կսահմանափակեն կառավարության` «առանց վերահսկողության գաղտնի լրտեսելու» հնարավորությունները: Ակտիվիստները որոշել են բողոքի ակցիա կազմակերպել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել են մի քանի անձանց անձնական կյանքի գաղտնի պահեր:

Ակցիայի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել արդյունավետ հետաքննություն վարել և պատժել բոլոր անձանց, ովքեր մասնակցել են անձնական կյանքի ժապավենների տեսագրությանն ու տարածել դրանք: Նրանք իշխանություններին նաև կոչ են արել հետաքննությանը մասնակից դարձնել «միջազգային փորձագետների»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20