Թուրքիայից պահանջել են կասեցնել փախստականների հոսքը Եվրոպա

Migracia

Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանսյորգ Հաբերը հայտարարել է, որ որ Անկարան պետք է կասեցնի կամ զգալիորեն կրճատի անօրինական ներգաղթյալների հոսքը Եվրոպա: 

Նա նաև նշել է, որ հունիսի մեկին պետք է ուժի մեջ մտնի Եվրամիության և Թուրքիայի միջև ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագիրը:

«Շատ կարևոր օր կլինի հունիսի 1-ը, երբ պետք է ուժի մեջ մտնեն և իրագործվեն Թուրքիայի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի համաձայնագրի բոլոր պայմանները: Կարևոր է նաև բարելավել Հունաստանի և Բուլղարիայի միջև արդեն գոյություն ունեցող ռեադմիսիայի երկկողմ համաձայնագրերի իրագործումը: Այդ ժամանակ Թուրքիան պետք է կասեցնի կամ զգալիորեն կրճատի իր էգեյան ափերից հունական կղզիներ փախստականների ու ներգաղթյալների անօրինական հոսքը»,- ասել է Հաբերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20