Թուրքիայի գործողությունները հակասում են ժողովրդավարության սկզբունքներին. ԱՄՆ պետդեպ

- in Միջազգային
USA

Չնայած համաշխարհային հանրության ազդանշաններին՝ Թուրքիայի ղեկավարությունը միջազգային սկզբունքներին հակասող գործողություններ է ձեռնարկում, այդ թվում՝ արձանագրված նաև Թուրքիայի Սահմանադրությունում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ թուրքական իշխանությունների կողմից Zaman ընդդիմադիր թերթի զավթման ֆոնին:

«Նրանք շարունակում են որոշումներ ընդունել՝ չնայած մեր և համաշխարհային հանրությունների հորդորներին: Նրանք շարունակում են որոշումներ ընդունել, որոնք ուղղակի հակասում են միջազգային սկզբունքներին՝ արձանագրված իրենց իսկ Սահմանադրությունում: Մամուլի ազատությունը դրանցից մեկն է»,- ասել է նա:

Քիրբին դժվարացել է պատասխանել հարցին, թե կձեռնարկվե՞ն արդյոք Թուրքիայի նկատմամբ պատժիչ գործողություններ, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիային համարել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից, ինչպես նաև «շատ մակարդակներում և շատ հարցերում» առանցքային գործընկեր և ընկեր:

Հունաստան ժամանող անօրինական ներգաղթյալներին երկիր վերադարձնելու մասին Թուրքիայի առաջարկը՝ օրինական ներգաղթյալներին ԵՄ-ում վերաբնակեցնելու դիմաց, իրագործելու դեպքում բեկում կլինի միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ին ժամանակ է պետք՝ մինչև ԵՄ հաջորդ պլանային գագաթնաժողովի անցկացումը Թուրքիայի հետ բանակցությունների մանրամասներն ուսումնասիրելու նպատակով։ Հանդիպումը ծրագրված է մարտի 17-18-ը։

Մերկելը նաև նշել է, որ ԵՄ երկրների առաջնորդներն աջակցել են ընդհանուր պարամետրերին, որոնք առաջարկել է թուրքական ղեկավարությունը։

Նրա խոսքով՝ փախստականների խնդրի լուծման համար Թուրքիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի համար առաջնահերթություն է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20