Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է, թե ռազմական հեղաշրջում է պատրաստում

- in Միջազգային
Turkia

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե զինվորականները ռազմական հեղաշրջում են նախապատրաստում։

Այդ մասին նշված է Գլխավոր շտաբի կայքում տեղ գտած հայտարարությունում։ Դրանում հերքվել է, որ Թուրքիայի Գլխավոր շտաբը պետական հեղաշրջում է պատրաստում։

Ընդգծվել է, որ Թուրքիայի Գլխավոր շտաբը ցայսօր ոչ մի անգամ հակասահմանադրական քայլեր չի ձեռնարկել։ Գլխավոր շտաբը հերքել է իրենում զուգահեռ կառույցի առկայության մասին լուրերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20