Թուրքիան ռազմական նոր գործողություն է պատրաստում քրդերի դեմ

- in Միջազգային
Turkia

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան երեկ հայտարարել է, որ շուտով «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հակաահաբեկչական նոր գործողություն կսկսվի երկրի հարավ-արևելքում գտնվող երեք շրջաններում։

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում ու Շըրնաքի նահանգի Ջիզրե շրջանում համապատասխան գործողության ավարտի մասին։

Ալան հայտարարել է. «8 շրջան մաքրվել է ահաբեկիչներից, սակայն Յուքսեքօվայում (Հաքքարի նահանգ), Շըրնաքում ու Նուսայբինում (Մարդինի նահանգ) դեռ կան (PKK-ի պատրաստած) խրամատներ ու բարիկադներ։ Բոլոր բարիկադները վերացվելու են։ Մենք պատրաստվում ենք անհրաժեշտ նախապատրաստությունից հետո այնտեղ գործողություն սկսել։ Դրանց մեկնարկի մասին կիրազեկվեն տեղաբնակները։ Այդ շրջաններում պլանավորված է մտցնել պարետային ժամ»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20