Թուրքիան վերածվում է Սիրիայի

- in Միջազգային
Turkia

Թուրքիայի հարավ-արևելքում խստացվում է ուժայինների ու քուրդ աշխարհազորայինների դիմակայությունը։ Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք Դիարբեքիրը լքած տեղաբանկները, չեն կարողանում ճանաչել քաղաքի փողոցները, որոնցում ժամանակին ապրում էին։

Նեղ փողոցները լեցուն են ավերակներով, այրված տներից ծուխը բարձրանում է երկինք։ Քաղաքը չորս ամիս գտնվում է զինվորականների շրջափակման մեջ, այստեղ անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև տեղի են ունեցել կատաղի մարտեր։

Դիարբեքիրի բնակիչներից մեկը հայտնել է, որ այդ ամենն իրեն հիշեցնում է Սիրիան, որ իրենք հավաքել են երեխաների համար անհրաժեշտ իրերն ու լքել տունը։ Պարբերականն ընդգծում է, որ Եվրոպան գործնականում ուշադրություն չի հատկացնում այդ բռնություններին։ Նախորդ տարվա օգոստոսից Թուրքիայի հարավ-արևելքում 400.000 մարդ դարձել է փախստական։

Դիարբեքիրում Human Rights Assosiation-ի մասնաճյուղի ղեկավար Ռաջի Բիլիջին հայտարարել է, որ քաղաքի կեսն այլևս պիտանի չէ բնակության համար, մյուս կեսը նույնպես ավերված է։ Դիարբեքիրը ավերվել է այնպես, ինչպես 2014 թվականի ամռանը ԴԱՒՇ-ի կողմից ավերվեց Սիրիայի քրդերի Քոբանի քաղաքը։ Բիլիջիքն ընդգծել է, որ Եվրոպան, բնականաբար, լռում է, ինչի պատճառը փախստականներն են. ԵՄ-ը Թուրքիային մեծ տեղ է հատկացրել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20