Թուրք սահմանապահները ծեծում են սիրիացի փախստականներին

- in Հասարակություն
cec

Թուրք սահմանապահները անընդմեջ հարձակվում են թուրք-սիրիական սահմանը հատել փորձող սիրիացի փախստականների վրա՝ գրում է Independent-ը՝ հղում անելով ներգաղթյալներին և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստներին:

Սիրիացի ընտանիքները, որոնք վերջերս են հեռացել Հալեպից, պատմում են, որ թուրք սահմանապահները կրակել են, երբ փախստականները փորձում էին անցնել սահմանը, և ծեծել են նրանց, ովքեր փորձել են անօրինական ձևով մուտք գործել Թուրքիա: Թուրքիայի իշխանությունները իրենք էլ խոստովանում են, որ սահմանապահները հաճախ են «նախազգուշական կրակ» բացում, քանի որ նրանց վրա հաճախ հարձակվում են մաքսանենգները և զինյալները:

Սակայն սիրիացիները վստահ են, որ Թուրքիայի գործադրած քայլերը «նետում են իրենց ագահ և անսկզբունք մաքսանենգների ձեռքը, իսկ սահմանապահները ուժ են գործադրում նրանց նկատմամբ, ովքեր փախչում են իրենց կյանքը փրկելու համար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20