Թրամփը Մարկո Ռուբիոյին առաջարկել է դուրս գալ նախագահական ընտրարշավից

- in Ընտրություններ
Donald Tramp

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում կհետևի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներին, սակայն մտադիր է խստացնել դրանք: 

«Ես պատրաստվում եմ մնալ օրենքի շրջանակներում՝ մենք ունենք օրենքներ: Բայց ես ցանկանում եմ դրանք ավելի ուժեղ դարձնել, որպեսզի մենք ավելի լավ կարողանանք դիմակայել այդ դաժան գազաններին»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Մարկո Ռուբիոյին առաջարկել է դուրս գալ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրարշավից՝ մարտի 5-ի նախնական քվեարկության անհաջող արդյունքներից հետո:

«Մարկո Ռուբիոն շատ, շատ վատ գիշեր է անցկացրել, և ես անձամբ խորհուրդ եմ տալիս նրան լքել ընտրարշավը, կարծում եմ՝ ժամանակը եկել է»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում մամլո ասուլիսի ժամանակ:

Նա ավելացրել է, որ կցանկանար պայքարել Թեդ Քրուզի հետ մեն-մենակ: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ Տեխասից սենատորը չի կարող հաղթել այնպիսի նահանգներում, ինչպիսիք են՝ Նյու Ջերսին, Փենսիլվանիան կամ Կալիֆոռնիան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 5-ին Թրամփը հաղթանակ է տարել Կենտուկիում և Լուիզիանայում, իսկ նրա կուսակից մրցակից Քրուզը՝ Մենում և Կանզասում:

Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին նրա աջակողմյան պոպուլիստական հայացքների համար և միլիարդատիրոջը համարել է սպառնալիք խաղաղության ու զարգացման համար:

«Լինի Դոնալդ Թրամփը, Մարին Լե Պենը կամ Գերթ Վիլդերսը՝ բոլոր այս աջակողմյան պոպուլիստները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն խաղաղության և սոցիալական համախմբման, այլև տնտեսական զարգացման համար»,- ասել է Գաբրիելը:

ԱՄՆ նախագահական ընտրարշավի մասնակից հանրապետական Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը կոչ է արել բարձրացնել աջ ձեռքն ու իրեն հավատարմության երդում տալ: Միջոցառման ժամանակ միլիարդատիրոջ գործողությունները նմանություններ ունեն նացիստական Գերմանիայում իրականացված հանրահավաքների հետ:

Թրամփը ներկաներից պահանջել է կրկնել իր հետևից խոսքերն այն մասին, որ նրանք պետք է քվեարկեն իր օգտին: «Չմոռանաք, որ դուք բարձրացրել եք աջ ձեռքն ու երդվել: Ձեզ հետ կարող են վատ բաներ պատահել, եթե չպահեք ձեր խոսքը»,- հավելել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20