Թրամփն առաջատար է Հավայա նահանգի փրայմերիզում

- in Ընտրություններ
Donald Tramp

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփն առաջատար է Հավայա նահանգի նախնական ընտրություններում։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընտրատեղամասերի մոտ անցկացված սեփական հարցումներին։

Նշվում է, որ Թրամփը հավաքել է 461 ձայն, սենատոր Թեդ Կրուզը՝ 360, սենատոր Մարկո Ռուբիոն՝ 154:

Ավելի վաղ հաղոդվել էր, որ Թրամփն առաջատար է Միչիգան և Միսսիսիպի նահանգների փրայմերիզներում։

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը համարում է, որ իրեն հեշտությամբ կհաջողվի Մեքսիկային համոզել ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցել: Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդա նահանգում կողմնակիցների հետ հանդիպմանը:

«Մենք Մեքսիկայի հետ տարեկան 58 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ ունենք: Պատը կարժենա 10 միլիարդ դոլար: Եվ դուք ինձ ասում եք, թե ես չե՞մ կարողանա այն կառուցել»,- հայտարարել է գործարարը և նշել, որ դա հեշտ գործարք է:

Մարտի 7-ին Մեքսիկայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը չի պատրաստվում իր հաշվին ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցել: Նրա կարծիքով՝ հանրապետականը գնում է Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետքերով:

ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու Թեդ Քրուզը հաղթում է Հանրապետական կուսակցության փրայմերիզը Այդահո նահանգում պատվիրակ ընտրողների 32 ձայնով: Այդահոյում ձայների 44%-ի հաշվարկից հետո Քրուզը հավաքել է ձայների մոտ 42%-ը՝ առաջ անցնելով Դոնալդ Թրամփից (29%) և Մարկո Ռուբիոյից (18%): Ավելի վաղ Քրուզը Թրամփին զիջել է Միչիգան և Միսիսիպի նահանգներում: Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել Հավայաներում, որտեղ քվեարկությունը դեռ չի ավարտվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20