Ինչո՞ւ է Քուշկյանը վերադառնում Հայաստան

- in Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել Է ԼՂՀ առողջապահության նախարար Հարության Քաշկյանի ազատման դիմումը։ ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար Է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը։

Հարության Քուշկյանի հրաժարականից հետո ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ նա նշանակվելու Է ՀՀ առողջապահության նախարար։ Մեզ հետ զրույցում, սակայն, պարոն Քուշկյանը պարզաբանեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե ինչով Է զբաղվելու Հայաստանում, նա պատասխանեց. «Զբաղվելու եմ իմ գործերով։

Իսկ մշտական կապն Արցախի հետ մնում Է, ես պարբերաբար մեկնելու եմ այնտեղ, մասնակցելու եմ սեմինարների, խորհրդակցությունների»։

Հիշեցնենք, «Հայկական ժամանակը» երեկ գրել Էր, որ տեղեկություններ կան, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջիկայում ազատվելու Է զբաղեցրած պաշտոնից եւ ստանձնելու Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխնախագահի պաշտոնը։ ԱՆ-ից, սակայն, պարզաբանել Էին, որ Մուրադյանն ընդամենը հրավիրվել Է ԱՀԿ համաժողովին որպես ՀՀ առողջապահության նախարար։

ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնը Հարության Քաշկյանը զբաղեցնում Էր արդեն երկու տարի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20