Ինչպես ազատվել անքնությունից. քնի հիգիենան

- in Հասարակություն
qnel

Անքնությունը լինում է երկու տեսակ՝ սուր և քրոնիկ: Սուր անքնություն առաջացնում է սթրեսային վիճակը, այն սովորաբար անցնում է խնդրի վերանալուց հետո: Սուր անքնությամբ տառապող մարդիկ, որպես կանոն, թեթև հանգստացնող դեղահաբեր օգտագործելուց հետո կարողանում են վերադառնալ քնի բնականոն ռիթմին:

Քրոնիկ անքնությամբ տառապողների համար խնդիրն ավելի բարդ է: Դասական պատճառներից զատ գիտնականները նոր պատճառ են հայտնաբերել՝ հիպերակտիվությունը: Անքնությամբ տառապող մարդիկ օժտված են գլխուղեղի աշխատանքի բարձր ինտենսիվությամբ:

Անքնությունը հաղթահարելուն օգնում է, այսպես կոչված, քնի հիգիենան. չպետք է անկողնում զբաղվել այլ բանով, բացի քնելուց և սեքսից: Այսինքն՝ հրաժարվել անկողնում պառկած՝ սոցցանցերի նորություններին հետևելուց. այն բարձրացնում է նյարդային համակարգի տոնուսը, ինչը բացասաբար է անդրադառնում գիշերային հանգստի որակի վրա:

Հիգիենայի կարևոր պայման է նաև համապատասխան միջավայր ստեղծելը. պետք է անջատել լույսը, աղմուկը նվազագույնի հասցնել, անջատել բջջային հեռախոսը, համակարգիչը և հեռուստացույցը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20