Ինքդ քեզ հետ զրուցելու օգուտները

- in Հասարակություն
axjik

Իրենք իրենց հոտ խոսող մարդիկ ցնորվա՞ծ են: Ամենևին էլ ոչ, վստահեցնում են հոգեբանները: Ավելին, նրանք նույնիսկ խորհուրդ են տալիս զրուցել ինքդ քեզ հետ: Սակայն ո՞րն է ինքդ քեզ հետ երկխոսության օգուտը:

Լինի առավոտյան ցնցուղ ընդունելիս, խցանման մեջ, տանը մաքրություն անելիս կամ էլ զբոսայգում վազելիս, գրեթե յուրաքանչյուր ոք զրուցում է ինքն իր հետ: Գիտնականները հաշվել են, որ այդ զրույցները կազմում են մեր ժամանակի 70%-ը: Որպես կանոն, մարդիկ լուռ են հաղորդակցվում իրենք իրենց հետ: Սակայն, լինում են դեպքեր, երբ նման երկխոսությունները բարձրաձայն են լինում:

Հոգեբանները նշում են, որ բարձրաձայն երկխոսություններն ամենևին էլ հոգեկան շեղումների վկայություն չեն: Ավելին, այդպիսի զրույցներն օգտակար են, քանի որ բարձրացնում են օգտակար գործողության գործակիցը, օգնում կենտրոնացնել ուշադրությունը, համակարգել ու կարգավորել սեփական գործողությունները, գլուխ հանել գործերից, որոնք չեն ստացվում, հատկապես աշխատանքի վայրում և ուսման ժամանակ: Բացի այդ, ինքն իր հետ բարձրաձայն զրուցող մարդիկ ավելի լավ են ինքնարտահայտվում և միայնակ չեն զգում իրենց:

Լյուբեկ քաղաքից բիզնես-ուսուցանող Դիրկ Շիպելը «Դոյչլանդռադիո» ռադիոընկերության եթերում պատմել է, որ մարդն ինքն իր հետ զրուցելով կարգի է բերում իր մտքերն ու կարգավորում դրանք: Այս մասին գրում է Դոյչե Վելլեն:

Մարդիկ իրենք իրենց հետ զրուցել սկսում են դեռ վաղ մանկուց: Դժվար է գտնել երեխայի, ով իր գործողությունները բարձրաձայն չի մեկնաբանում: Ընդ որում, մինչև 5 տարեկանը երեխաները դա անում են առավոտից երեկո: Բարձրաձայն արտահայտելով իր մտքերը՝ երեխան ավելի լավ է գիտակցում իր արարքները, ինքնաարտահայտվում, դառնում ավելի կազմակերպված ու ինքնավստահ:

Նույն բանն է տեղի ունենում հասուն մարդկանց հետո: Դիրկ Շիպելը հատկապես ուսանողներին խորհուրդ է տալիս բանավոր քննությունների պատրաստվելիս ավելի հաճախ զրուցել իրենք իրենց հետ: Դա, ըստ Շիպելի, բարձրացնում է ուսման արդյունավետությունը:

Արդյունքի հասնելու համար Շիպելն առաջարում է նախ որոշել, թե ինչ բարձունքների ես ցանկանում հասնել մոտ ժամանակներում, սթափ գնահատել սեփական ուժեղ և թույլ կողմերը, ապա հնչեցնել ամենօրյա գործողությունների հստակ ծրագիրը, թվարկել հաճույքները, որոնցից ժամանակավոր պետք է հրաժարվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20