Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին 100 դեղահաբ է ընդունել

diak

Մարտի 26-ին՝ ժամը 20.54-ին, տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հ. Թումանյանի անվան այգում և մոտ 100 դեղահաբ է ընդունել. անհրաժեշտ է օգնություն:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ:

Փրկարարները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ մանկական խաղադաշտի հարևանությամբ, հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող Ս. Վ.-ին, ում տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20