Ի տարբերություն Հայաստանի՝ մեր երկաթուղին ձգվում է ընդհուպ մինչև Իրանի հետ սահման

- in Տնտեսական
Erkatuxi

Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությանը և Բաքվի ու Մոսկվայի վրա դրա հնարավոր ազդեցությանը։

Մամեդյարովը չի համաձայնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ազդել է ռուս-ադրբեջանական հարաբերություններիր վրա. «Չեմ կարծում։ Ադրբեջանը, որը նման բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ, ամենաշատն է շահագրգռված, որ ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջովին կարգավորվեն ամենակարճ ժամանակահատվածում»։

Պատասխանելով «Բաքուն իրեն տեսնո՞ւմ է միջնորդի դերում» հարցին՝ Մամեդյարովը հայտարարել է. «Միջնորդությունը հնչեղ է ասված։ Ամեն դեպքում, ես այդ հարցը քննարկում եմ ինչպես թուրք, այնպես էլ ռուս գործընկերների հետ։

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման չափազանց տհաճ միջադեպից հետո մենք Սերգեյ Լավրովի հետ քանիցս անդրադարձել ենք այդ թեմային։ Որքան շուտ տեղի ունենա ըմբռնում, այնքան լավ կլինի բոլորի համար»։

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի հետ իր հաջորդ հանդիպման օրակարգի թեմային՝ Մամեդյարովը հայտարարել է. «Մենք քննարկելու ենք երկկողմ համագործակցության զարգացումը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Մենք պլանավորում ենք կենտրոնանալ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հեռանկարների վրա։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը նախատեսում է Հյուսիսային Եվրոպայի երկրների, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, ապա և Պակիստանի ու Հնդկաստանի երկաթուղիների միացում։ Ոչ վաղ անցյալում մենք վերադարձանք Իրանից, Թեհրանում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծի իրագործման հանդեպ»։

Խոսելով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքից Հայաստանի դուրս մնալու մասին՝ Մամեդյարովը հայտարարել է. «Երևանն ինքը պետք է որոշի, թե ինչ ձևով կարող է մասնակցել դրան։ Սակայն եթե համեմատենք Հայաստանի ու Ադրբեջանի տրանսպորտային ու երկաթուղային ենթակառուցվածքները, ապա դրանց մակարդակները համեմատելի չեն։ Մեր երկաթուղին ձգվում է ընդհուպ մինչև Իրանի հետ սահման։

Մինչև տարեվերջ կկառուցվի երկաթուղային կամուրջը, և տեղի կունենա երկաթուղիների միավորումը՝ դեպի Իրան ելքով։ Իրանական կողմը պլանավորում է առաջիկա երկու տարում ավարտել Ռեշտից (Իրան) մինչև Աստարա (Ադրբեջան) Կասպից ծովի ափով երկաթուղու կառուցումը։ Խոսքը իրական, արդեն իսկ գոյություն ունեցող ենթակառուցվածքի մասին է»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20