Լեհաստանի նախագահը վթարի է ենթարկվել

- in Միջազգային

Ավտոմեքենան, որում եղել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, երկրի հարավում վթարի է ենթարկվել:

Նախագահի լիմուզինի հետևի անիվը պայթել է, որից հետո ավտոմեքենան գործնականում անկառավարելի է դարձել:

Վթարի հետևանքով Լեհաստանի նախագահը չի տուժել:

«Ատոմեքենան մի պահ դարձավ անկառավարելի, սակայն կառավարության անվտանգության ծառայության վարորդը պրոֆեսիոնալ կերպով կարողացել է մեքենայի ընթացքը կառավարել, և մենք չբախվեցինք ոչ պատնեշի, ոչ էլ այլ ավտոմեքենաների»,- հայտարարել է նախագահը:

Դուդան նշել է, որ ավտոմեքենան հատուկ ստուգում պետք է անցնի:

«Տեսականորեն նման իրավիճակ չպետք է լիներ»,- նշել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20