Լիսկայի որդին՝ իր հետ կապված միջադեպերի մասին

- in Պնակալեզներ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկա, որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր Եռաբլուրում լրագրողներին հայտարարել է, որ իր վրա «աչք կա»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցած կռիվներն ու աղմկահարույց դեպքերը, Լիսկայի որդին պատասխանել է. «Դուք եք անում, ես եմ անո՞ւմ: Մարդու վրա, որ միշտ շատ աչքեր ա ըլնում, էդ մարդը արդեն փորձանքների ա հանդիպում»:

Հարցին, թե ով աչք ունի իր վրա, Տիգրան Խաչատրյանն ասել է, որ վատ մարդկանց աչքերն են: Դիտարկմանը, թե ինքը պարբերաբար ծեծկռտուքների մասնակից է լինում, ի՞նչ կապ ունեն աչքերը, նա նման պատասխան է տվել. «Ես ոչ մի բանի էլ մասնակից չեմ եղել»:

Լրագրողները նաև հարցրել են, այդ ինչպե՞ս է պատահել, որ Տիգրան Խաչատրյանը չի ծառայել բանակում, բայց ԵԿՄ Գորիսի տարածքային երիտասարդական կառույցի ղեկավարն է. «Ոչինչ, ոչինչ, կարա ըլնի, ի՞նչ ա եղել: Կարևորը մարդը իրա ազգի համար պատրաստ ըլնի կրիտիկական պահերին»: Լիսկայի որդին խուսափել է լրագորղներից ու արագ հեռացել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20