Լոնդոնը գլխավորում է աշխարհի ամենաթանկ 20 քաղաքների ցուցակը

- in Սոցիալական
England Mec Britania

Լոնդոնը ճանաչվել է կյանքի և աշխատանքի համար աշխարհի ամենաթանկ քաղաքը: Այսպիսին են SAVILLS անշարժ գույքի գործակալության հետազոտության տվյալները:

Միջին վիճակագրական լոնդոնցու համար ծախսերը, որ հաշվարկված են՝ ելնելով բնակելի և գրասենյակային տարածքների վարձակալման ծախսերից, կազմում են տարեկան 103.972 եվրո:

Այս ցուցանիշով Լոնդոնը գլխավորում է աշխարհի ամենաթանկ 20 քաղաքների վարկանիշը:

Բրիտանական մայրաքաղաքը վարկանիշում առաջատար դիրք է զբաղեցնում 2014 թվականից: Վերջին հինգ տարիների ընթացքում այստեղ կյանքը թանկացել է 18 տոկոսով:

Եվրոպական մյուս քաղաքներից թոփ-20-ում տեղ են գտել նաև Փարիզը (4-րդ տեղ), Մոսկվան (13) և Բեռլինը (18):

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20