Լևոն Մկրտչյանն անակնկալ է պատրաստել

Levon Mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն, որին կմասնակցեն դպրոց կենտրոնների տնօրենները:

«Կփորձենք ևս մեկ անգամ քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ նման բոլոր քննարկումները լինելու են հրապարակային:

Նրա խոսքով՝ ինքը ևս կարիք ունի լինելու դպրոցներում և գոնե շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց:

«Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու՝ ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները: Կփորձենք ձևակերպել հանրակրթությանը հուզող հիմնահարցերը, որից հետո քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը»,- նշեց նախարարը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.