Խոշոր վթար ԱԺ-ի դիմաց. բախվել են ավտոբուսն ու «Մերսեդեսը». վիրավորներից մեկը հղի կին է

- in Հասարակություն
vtar

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 ՏՍ 65 համարանիշի (վարորդ 61-ամյա Հովհաննես Մ.) եւ «Մերսեդես. մակնիշի 71 ZC 071 համարանիշի (վարորդ 22-ամյա Հայկազ Ի.) ավտոմեքենաները:

Shamshyan.comի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոց:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20